08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հ Հ պաշտոնական պատվիրակությունը Ազգային ժողովի նախագահի գլխավորությամբ այցելեց Թբիլիսիի հայոց եկեղեցիներ եւ Խոջիվանքի պանթեոն

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հուղարկավորությանը ՀՀ պաշտոնական պատվիրակության մասնակցության շրջանակներում, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը եւ ուրիշներ, հուլիսի 14-ին այցելեցին Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցի: Հյուրերի կազմում էին Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը եւ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը:

 Եկեղեցու բակում հյուրերին դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, պատմեց եկեղեցու մասին եւ ներկայացրեց ընթացող վերանորոգչական աշխատանքները: Այնուհետեւ բարձրաստիճան հյուրերը այցելեցին Սուրբ Էջմիածին եկեղեցի: Ազգային ժողովի նախագահը եւ պատվիրակության անդամները ծաղիկներ տեղադրեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Եկեղեցու բակում կանգնեցված խաչքարին: Եկեղեցում մոմեր վառելուց հետո պատվիրակության անդամները հյուրընկալվեցին “Հայարտուն” կրթա-մշակութային եւ երիտասարդական կենտրոնում, որտեղ Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն եւ “Հայարտան” ղեկավար Լեւոն Չիդիլյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը:

 ՀՀ պաշտոնական պատվիրակությունը, Վիրահայոց թեմի առաջնորդի եւ հոգեւոր դասի ուղեկցությամբ իր խոնարհումը բերեց Թբիլիսիի Հայ գրողների եւ հասարակական գործիչների “Խոջիվանքի” պանթեոնում հանգչող ազգի զավակների հիշատակին եւ ծաղիկներ դրեց նրանց տապանաքարերին: ՀՀ պետական պատվիրակությունը նույն օրը վերադարձավ Երեւան:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ