17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տեղի է ունեցել ՀՀ վետերանների միավորման 11-րդ համագումարը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը մասնակցել է ՀՀ վետերանների միավորման 11-րդ համագումարին: Համագումարին մասնակցել է նաեւ Երեւանի ավագանու “Հանրապետական կուսակցություն” խմբակցության անդամ, Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը: Նախքան համագումարի աշխատանքին անցնելը, ներկաները  մեկ րոպե լռությամբ հարգել են նախորդ համագումարից մինչ վերջինն ընկած ժամանակահատվածում կյանքից հեռացած վետերանների հիշատակը:

Օրակարգի հաստատումից հետո ողջույնի խոսքում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը համագումարի պատվիրակներին է փոխանցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Երեւանի քաղաքապետի անունից շնորհավորելով ու քաջառողջություն մաղթելով ներկաներին՝ Ռուզաննա Զաքարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում այսուհետ էլ բազմաբնույթ, այդ թվում նաեւ սոցիալական աջակցություն է ցուցաբերելու վետերաններին:

ՀՀ վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանն էլ համագումարի ընթացքում ներկայացված համառոտ հաշվետվության մեջ  հատուկ շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին  իրենց միավորման նախաձեռնություններին մշտապես սատարելու եւ վետերանների խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ