23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Ամուլսար» գոռալով՝ իշխանությունից փորձելու են պոկել իրենց մարդասպան-ահաբեկիչ ընկերների ազատությունը, քաղաքական քվոտաներ, պաշտոններ և փող

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի ջերմուկցիներ և հարակից բնակավայրերի բնակիչներ, դեռևս 2 ամիս առաջ ես մի քանի անգամ ձեզ զգուշացրել եմ, որ սորոսականները փորձում են, այսպես ասած, «իրենցով անել» Ամուլսարի խնդիրը:

Ինչպես ամեն տեղ, այս հարցում ևս, սորոսականներն առաջնորդվում են իրենց շահի զգացումով և փողի ակնկալիքով: Այդ մարդիկ փողի դիմաց պատրաստ են ներկայանալ բնապահպան, իրավապաշտպան, ֆեմինիստ, խաղաղասեր, տիեզերագնաց…, մի խոսքով՝ ամեն ինչ:

Ամուլսարի հարցում սորոսականներն իրենց բանակցային օրակարգերն ունեն իշխանության հետ: Մի փոքր առաջ անցնելով՝ ցանկանում եմ ձեզ նախազգուշացնել, որ, այն պահից սկսած, երբ իշխանությունը կբավարարի սորոսականների պահանջները, նրանք աշխատելու են ջերմուկցիների շահերի դեմ:

«Ամուլսար» գոռալով և բնապահպան ձևանալով՝ իշխանությունից փորձելու են պոկել իրենց մարդասպան-ահաբեկիչ ընկերների ազատությունը, քաղաքական քվոտաներ, պաշտոններ և փող:

Սիրելի ջերմուկցիներ, միշտ հիշեք, որ որևէ հարցում հաջողության հասնելու և հաղթելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է շուրջբոլորը մաքրել ներդրված սորոսականներից: Այդ առումով ես և «ՎԵՏՕ» շարժումը միշտ ձեր թիկունքին ենք:

Զգոն եղե՛ք:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ