24 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Միայն տեսնեիք Կիսիլյովի նստելու ձևը. Կարեն Թումանյան

 Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ”Աշխատավորական շահերի պաշտպանություն ՀԿ նախագահ” Կարեն Թումանյանը անդրադարձավ ռուս հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսիլյովի ԱԺ այցելության ընթացքում արված հայտարարություններին, որոնք բավականին լուրջ հուզումներ առաջացրին հայ հասարակական  և քաղաքական դաշտում:

Թումանյանը նշեց, որ հանդիպմանը ինքը անձամբ է ներկա եղել և կարող է փաստել, որ Կիսիլյովը հենց սկզբից իրեն շատ բացասական է պահել, անընդհատ ասել է, որ շտապում է.

“Հենց առաջին րոպեներից Կիսիլյովը զգացնել տվեց , որ ինքը առաջնային է,մենք երկրորդական: Երկրորդ պետք չէ Կիսիլյովին ընդհանրացնել Ռուսաստանի հետ: Հետո պետք է մեղադրել Կիսիլյովին Հայաստան բերողին, որը ինչպես բոլորս գիտենք Անդրանիկ Նիկողոսյանն է: Նա, երբ որ բերեց Կիսիլյովին, գիտեք ոնց էր նստած Կիսիլյովը, ոնց որ ասեր՝  слушайте я ваш сатрап”, – նշեց Թումանյանը:

Թումանյանը գտնում է, որ պահի համար արժանավոր ձևով պահել է իրեն միայն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

“Նաղդալյանի պետք է բռավո ասել”, -հավելեց Կարեն Թումանյանը:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ