26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանի համար նախկինում Ամուլսարի շահագործումը հանցանք էր ազգի նկատմամբ, իսկ հիմա կարծես երկնից իջած օրհնություն

Ամուլսարի հետևում կամ ինչո՞ւ է աղմկում Ամուլսարը.

 Ազգային ժողովի փակ դարպասները մինչև վարչապետությունը բռնության խորհրդանիշ էին, իսկ Փաշինյանի վարչապետությունից հետո դրանց փակվելը ուղղակի ԱԺ բնականոն աշխատանքներն ապահովելու համար իրականացվող քայլ:

Հազարավոր աշխատատեղեր բացելու փոխարեն ունենք հազարավոր առանց աշխատանք մնացած քաղաքացիներ, այդ թվում նաև վերջերս ԱԺ աշխատակազմի անօրինական ու զանգվածային ազատումները:

2018թ. ապրիլ-մայիսյան ինքնիրավչությունները կանխելու ոստիկանության օրինական գործողությունները անօրինականության դրսևորում էին որակվում «Կեղծ «հեղափոխության»» հեղինակի կողմից, իսկ «ի վերուստ տրված» վարչապետ կարգվելուց հետո ոստիկանների կողմից կիրառող բիրտ ուժը՝ (2019թ. օգոստոսին Բաղրամյան պողոտան փակելու փորձը կանխելը) անհրաժեշտ միջոցառումներից հերթականը: 

Նախկինում իրավունքի պաշտպաններ և հալածյալներ էին հռչակվում նրանք, ովքեր գեղեցիկ ու ազդեցիկ զրպարտություններ էին կարողանում մատուցել հանրությանը, իսկ «ի վերուստ տրված» վարչապետ կարգվելուց հետո բողոքի ակցիա կամ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք՝ կարծիք չունեցող վարձկաններ:

Այս նույն տրամաբանությամբ՝ Ամուլսարի փաստաթղթերը կեղծված էին ու կոռուպցիոն աննախադեպ ռիսկերով լի, իսկ Ն. Փաշինյանի օրոք գործող քննչական մարմնի հավաստմամբ (կառավարության նիստի ընթացքում) որևէ կեղծ և քրեորեն պատժելի արարք ուղղակի չի եղել:

Բայց միևնույն է վարչապետ կարգված Փաշինյանի համար նախկինում Ամուլսարի շահագործումը հանցանք էր ազգի նկատմամբ, իսկ հիմա կարծես երկնից իջած օրհնություն:

Հ.Գ. շարունակելի …

Գրում է Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր Աննա Մկրտչյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ