Փաստորեն Ամուլսարի ցիանիդը իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան
Փաստորեն Ամուլսարի ցիանիդը իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Նայեցի Փաշինյանի ֆուտբոլային մոտ երկու խաղակես տևած եթերը և եկա հետևյալ եզրակացության՝
1. Փաստորեն նախորդ իշխանություններին վերագրվող Լիդիանի հետ կապված կոռուպցիոն ռիսկեր նույնպես չեն եղել:
2. Փաստորեն նախորդ իշխանությունների օրոք արված բնապահպանական փորձաքննությունների արդյունքները հավաստի էին և կեղծված չէին:
3. Փաստորեն այսքան տարի Նիկոլն&Co-ն ձեզ մոլորեցրել են:
4. Փաստորեն, նա չունեցավ բավարար արիություն բառացիորեն խոստովանելու դա, բայց իր ամբողջ եթերը հենց սրա մասին էր:
5. Փաստորեն Ամուլսարի ցիանիդը իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը:
Հ.Գ. Սրանից լավ հոտ չի գալիս…»,- գրել է նա: