11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Այդ սարը մնալու է սար, ինչքան մանիպուլյացիաներ ուզում ա անեն կողքից. Անի Խաչատրյան

Քիչ առաջ Բաղրամյան 26-ում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ վարչապետի հրավիրած քննարկումից դուրս եկավ նաև Հայկական բնապահպանական ճակատ ՀԿ ներկայացուցիչ Անի Խաչատրյանը:

«Ես իմ ասելիքն ասեցի, մնացածը չէի ուզում լսել», – ասաց նա:

Խաչատրյանը չցանկացավ մանրամասներ հայտնել՝ միայն նշեց, որ շուտ է դուրս եկել քննարկումից՝ հավելելով.

«Այդ սարը մնալու է սար, ինչքան մանիպուլյացիաներ ուզում ա անեն կողքից: Մենք չենք թողելու, որ էդ հանքը շահագործվի»:

Հիշեցնենք, որ քննարկումը լքել էր նաև մեկ այլ բնապահպան Աննա Շահնազարյանը: Նա, Բաղրամյան 26-ից դուրս գալով, հայտարարել էր, որ որպես մտահոգ քաղաքացի, որն ունի արժանապատվություն, չի կարող թույլ տալ, որ իր բանականության, իր մտածելու կարողության հետ այսպես վարվեն: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ