23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես բոյկոտեցի հանդիպումն ու, ընդհատելով Փաշինյանի ելույթը, դուրս եկա. թույլ չեմ տալիս, որ ինձ խաբեն. բնապահպան

Որպես մտահոգ քաղաքացի, որն ունի արժանապատվություն, ես չեմ կարող թույլ տալ, որ իմ բանականության, իմ մտածելու կարողության հետ այսպես վարվեն, Բաղրամյան 26-ից դուրս գալով` հայտարարեց բնապահպան Աննա Շահնազարյանը՝ նշելով, որ կիսատ է թողել քննարկումն ու լքել այն:

Նա նկատեց, որ կառավարությունը պիտի ուժը կորցրած ճանաչեր եղած ՇՄԱԳ-ը, նոր ՇՄԱԳ պահանջեր, մինչդեռ քննարկման ժամանակ համոզվել է, որ նման բան չի լինելու:

«Կառավարությունը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի նոր ասեց, որ այդ փաստերն իրավական հիմք չեն տրամադրում, իսկ ես դա համարում եմ բռնություն բանականության նկատմամբ: Ավելի մանիպուլացված տեքստ ես չէի լսել, այստեղ ոչ թե փաստերի մասին էր խոսքը, իսկ Փաշինյանն անընդհատ ուզում էր շեշտել, որ փաստերի լեզվով է խոսելու, մինչդեռ եղավ իրականությունը շուռ տված մի եզրակացություն: Ես բոյկոտեցի հանդիպումն ու, ընդհատելով Փաշինյանի ելույթը, դուրս եկա: Ես թույլ չեմ տալիս, որ ինձ խաբեն, ասեն փաստ չկա, երբ փաստն իմ առջև է», – ասաց բնապահպանը:

Նա չի կարծում, թե հանդիպումը հարցի շուրջ ընդհանուր հայտարարի գալու նպատակ ուներ:

 

«30 րոպե միայն Փաշինյանն էր խոսում», – ասաց բնապահպանը՝ ընդգծելով, որ այն, ինչ լսել է Նիկոլ Փաշինյանից, ռացիանոլ չէր:

Նշենք, որ կեսօրից սկսած Բաղրամյան 26-ում Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով հանդիպում-քննարկում է անցկացնում Ջերմուկ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների, հյուրանոցների տերերի հետ: Դրան զուգահեռ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ հանքի շահագործման:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ