Սևանի վիճակը բավական լավ է, քաղաքացիները կարող են լողալ. նախարար
Այսօր Սևանի վիճակը բավական լավ է, կառավարության նիստին ասաց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նախարարը նշեց, որ ջրիմուռների աճը մի քանի գործոնի հանրագումար է և դրան էլ գումարած, բնակլիմայական փոփոխությունները, ունենում ենք այս դեպքը:
«Բայց այդ կեղտաջրերի նվազումը և ջրի մակարդակի բարձրացումը առաջնային նպատակն է: Այս պահին լավ է վիճակը», – ասաց նա:
Էրիկ Գրիգորյան նշեց, որ, ամեն դեպքում, այս տարի բնական ճնշումը շատ մեծ է եղել, միայն գոլորշիացումը եղել է 100 միլիոն խորանարդ մետրով ավելի, քան նախկինում և 40 միլիոն խորանարդ մետր ավելի պակաս տեղումներ են ունեցել:
«Այս պահին ունենք երկու սանտիմետրով ավելի բարձր մակարդակ՝ ի հաշիվ նաև Արփա-Սևանի լրացուցիչ ջրառի և 36 միլիոն խորանարդ մետր ավելի քիչ ենք վերցրել, քան այսօր», – ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ կարող են արձանագրել, որ Սևանում կարող են քաղաքացիները լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը: