20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ազգային ստադիոնը կկառուցվի մարզում, որ աջակցենք մարզի զարգացմանը. ՀՖՖ նախագահ

Շատ եմ կարևորում ազգային ստադիոնի կառուցումը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։

 

«Բայց նաև լավ պատկերացնում ենք, որ դա հսկայական միջոցների ներդրում է, ու պետությունը որևէ մասնակցություն չի կարող ունենալ ազգային ստադիոնի կառուցմանը, ազգային ստադիոնը պետք է կառուցվի մասնավոր ներդրողի կողմից», – ասաց նա։

ՀՖՖ նախագահը նշեց, որ մի քանի ներդրողի հետ բանակցությունները շարունակվում են։

Վանեցյանի խոսքով՝ սկզբում քննարկվել է Երևանում կառուցել ազգային ստադիոնը, սակայն հետագա քննարկումների ընթացքում որոշվել է ստադիոնը կառուցել Երևանին մոտ մարզերից մեկում։

Հարցին, թե ինչո՞ւ որոշվեց ստադիոնը կառուցել մարզում, ՀՖՖ նախագահը պատասխանեց. «Հիմնական պատճառն այն է, որ Երևանը խիտ կառուցապատված է ու եթե մարզում կարողանանք կառուցել ազգային ստադիոնը, բնականաբար, կողքին կկառուցվեն ևս այլ օբյեկտներ ու այդ քայլով մենք կաջակցենք մարզերի զարգացմանը։ Ամեն օր աշխատում ենք, որ ինչքան հնարավոր է շուտ լինի»։

Վանեցյանը հիշեցրեց, որ իր ընտրության հենց առաջին օրից էլ ասել է՝ պետք է ուշադրություն դարձնեն մասսայական ֆուտբոլի զարգացմանը։

«Մեր հիմնական նպատակն է, որ ֆուտբոլ խաղան ու ֆուտբոլով զբաղվեն հնարավորինս շատ անձիք։ Մենք հիմնականում մարզերում այս տարի կառուցելու ենք շուրջ 76 փոքր դաշտ, որոնք նվիրելու ենք համայնքներին, դա հսկայական ներդրում ու աշխատանք է, որ կատարելու է ֆեդերացիան ու, կարծում եմ, այդ քայլով մենք կարողանալու ենք մեր մարզերում բնակվող երեխաներին օգնել, որ նրանք զբաղվեն ֆուտբոլով», – ասաց ՀՖՖ նախագահը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ