«Ցավում եմ,որ մեր երկրի իշխող ղեկավարը և իր թիմը հանդիսանում են անգաղափար քաղաքացիների կուսակցություն». Գեորգի Գաբրիելյան
ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյաը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այն քաղաքական ուժը, որը չունի գաղափարախոսություն, արժեհամակարգ, հստակ սկզբունքներ `ՀՀ-ում անելիք չունի:
Վերջապես Նիկոլ Փաշինյանը ՔՊ համագումարում հայտարարեց այն ինչ ընդդիմությունը տարուց ավել ասում է:
Այո, Ձեր գործունեությունը դա ևս ապացուցում է, որ դուք անդեմ «ուժ» եք, չունեք ազգային օրակարգ, գաղափարախոսություն, նույնիսկ զարգացման ծրագիր:
Դուք լուրջ մարտահրավեր եք մեր հայրենիքի, մեր ազգի արժեհամակարգի, հայրենասիրության, միասնության համար:
Ցավում եմ,որ մեր երկրի իշխող ղեկավարը և իր թիմը հանդիսանում են անգաղափար քաղաքացիների կուսակցություն:
Այո, դուք ամբոխ եք, և ոչ ավելին»: