21 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

«Հերիք է մարդկանց թյուրիմացության մեջ գցես և քո արած սխալներն ուրիշի վրա բարդես». Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանը շարունակում է զավեշտալի հայտարարությունների շարքը:

Ըստ նրա՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, միջնորդություն ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, միջամտել է դատական գործընթացին: 
Փաշինյան, եթե քեզ թվում է՝ մարդիկ հիշողության կորուստ ունեն, չարաչար սխալվում ես:

Դու էիր ԱԱԾ-ով սպառնում, դու էիր հրապարակավ հայտարարում, որ մարտի 1-ը բացահայտված է, դու էիր ասում՝ կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի, ուզում եմ տեսնեմ էդ ով ա, դու էիր ընդդիմախոսներին ասֆալտին փռելու կոչ անում, դու էիր դատարանները շրջափակելու ապօրինի կոչեր անում:

Մեծն Մաթևոսյանն ասում էր՝ մարդն ու անասունը իրարից տարբերվում են հիշողությամբ: 
Մեր հիշողությունը տեղն է: Եվ հերիք է մարդկանց թյուրիմացության մեջ գցես և քո արած սխալներն ուրիշի վրա բարդես»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ