«Մոնթեն հաղթեց, որովհետև համոզված էր , որ ալիևները կիրթ և նորմալ չեն կարող լինել». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հունիսի 12 -ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի՝ լեգենդար հրամանատար Ավոյի հիշատակի օրն է։
Ասված է. “Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից”։
Մոնթեն նահատակվեց հանուն հայրենիքի,ընտրելով Վարդան Մամիկոնյանի “իմացեալ մահն անմահություն է” գաղափարը։
Մոնթեն արեց անհնարինը , նա հաղթեց մահն ու գնաց հավերժություն։
Հաղթեց, որովհետև համոզված էր , որ ալիևները կիրթ և նորմալ չեն կարող լինել։
Հաղթեց, որովհետև գիտակցեց , որ հաղթանակների դարբինը մենք պետք է լինենք։
Հաղթեց, քանի որ Արցախում և Հայաստանում դավադիր ուժեր չէր փնտրում, այլ լուռ ծառայում էր Հայրենիքին։
Հաղթեց, քանի որ Հայրենիքում ներքին թշնամիներ չուներ։
Եվ , վերջապես, հաղթեց ,քանի որ անսահման սիրում էր Հայաստանը ոչ թե խոսքով, այլ գործով։
Փա’ռք Արցախյան հերոսամարտի նահատակված և կենդանի բոլոր հերոսներին»։