23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանությունը փորձում է հասարակության վրա վաճառել «Հայաստանը չզիջեց իր դիրքերը ՀԱՊԿ-ում» հեքիաթը. Աշոտյան

Հնարքները գործադրելով փորձում էին մեր հասարակության վրա վաճառել «Հայաստանը չզիջեց իր դիրքերը ՀԱՊԿ-ում» հերթական հեքիաթը…

Հայաստանի դիմադրողականությունը իջել է արտաքին աշխարհում: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, պետք չէ լինել աշխարհաքաղաքական փորձագետ, որպեսզի փաստել այս դառը իրողությունը. «Մեր իշխանությունները իրենց քարոզչական բոլոր հնարքները գործադրելով փորձում էին մեր հասարակության վրա վաճառել «Հայաստանը չզիջեց իր դիրքերը ՀԱՊԿ-ում» հերթական հեքիաթը: Անկեղծ ասած, զարմանում եմ, թե ինչպես կարելի է այս թեման ընդհանրապես բարձրաձայնել իշխանությունների կողմից, որովհետեւ վստահաբար, եթե ՀԱՊԿ-ի ղեկավարությունը Հայաստանինը չէր, եւ դա տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի պատճառով, ապա մեզ համար բացարձակապես կապ չունի այդ ղեկավարությունը Ռուսաստանը ներկայացնող ղեկավարի ժ/պ-ի ձեռքերում է, թե այբբենական կարգով հաջորդ ներկայացուցչի՝ Բելառուսի ձեռքում է լինելու»,-հայտարարեց Աշոտյանը:

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում արդեն որոշակիություն կա: Այդ պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը, սակայն նա այդ պաշոտնին կանցնի միայն 2020 թվականի հունվարի 1-ից, երբ կավարտվի Հայաստանի համար սահմանված ժամկետը: Մինչ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար կմնա ՌԴ ներկայացուցիչը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ