23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Քննիչ հանձնաժողովը նախ և առաջ պետք է քննի Նիկոլ Փաշինյանին». Էդուարդ Շարմազանով

«Քննիչ հանձնաժողովը նախ և առաջ պետք է քննի Նիկոլ Փաշինյանին

Նեոբոլշևիկյան ռեժիմը շարունակում է տարատեսակ տեսարանների շքերթը:  Վերջերս Նիկոլ Փաշինյանի ցուցումով ԱԺ-ում ստեղծվեց 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմական իրադարձությունների քննող հանձնաժողով:

Փաշինյանական քարոզչամեքենան ջանք ու եռանդ չի խնայում այս հանձնաժողովի ստեղծումը ներկայացնել որպես դարակազմիկ երևույթ:

Եթե հանձնաժողովականները իրոք ցանկանում են քննել մանրամասները, ապա նախ և առաջ պետք է քննեն Նիկոլ Փաշինյանին, ով պնդում էր, թե ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել մեր դաշնակից Ռուսաստանի լուռ համաձայնությամբ և որ դա պատերազմ էր Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար:

Կրկնում եմ՝ Փաշինյանը պետք է քննիչ հանձնաժողովին փաստեր ներկայացնի, որ ապրիլյան պատերազմը սկսվել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ և հանրությանը ներկայացնի այդ փաստերը:  Ավելին, նա՝ որպես վարչապետ, պետք է հայտարարի արդյոք մնում է նույն կարծիքին, թե այստեղ էլ է իրողություն փոխվել»:

Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրառում է կատարել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ