10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հեռանում է

Գաբրիել Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրում է. «Երկար տարիներ պատասխանատվությամբ և պարտքի մեծ զգացումով ղեկավարել եմ ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտները:

Այդ տարիների ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից նախաձեռնվել և իրականացվել են մասսայական սպորտին, մանկապատանեկան սպորտին, երիտասարդությանը վերաբերող բազմաթիվ ծրագրեր և ես լիահույս եմ, որ ոչ շատ հեռու ապագայում տեսանելի կլինեն այդ ծրագրերի արդյունքները:

Ես թողնում եմ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը, սակայն չեմ հեռանում սպորտից, քանի որ այն իմ կյանքի անբաժանելի մասն է, դա այն աշխարհն է, որտեղ ես ապրել ու ապրում եմ և որտեղ ես դեռ շատ անելիքներ ունեմ:

Շնորհակալություն եմ հայտնում իմ աշխատակազմին, մարզաշխարհում ունեցած համախոհներին, որոնց միասնականության շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել հիշատակածս ծրագրերը, որոնք շատ դեպքերում առաջին հայացքից թվում էին անհնար:

Ոլորտի նոր ղեկավարությանը մաղթում եմ նվիրվածություն, շրջահայացություն, մշտապես կրթվելու և ինքնազարգացման ձգտում և հուսով եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից սկսված, բայց դեռևս ավարտին չհասած նախաձեռնությունները կիսատ չեն մնա ու կծառայեն ոլորտի հետագա զարգացմանը»:

 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ