22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կատարյալ աբսուրդ … Աննա Հակոբյանի շրջազգեստի տակ են

Օլիգարխներ են, ասում էիք…. Մեզ օր ու արև չեն տալիս: Սերտաճել են ղարաբաղյան կլանի հետ, ասում էիք… Պաշտոնյա են դառնում, որպեսզի պահպանեն ու բազմապատկեն իրենց ապօրինի հարստությունը:
Ասում էիք…

Ես էլ ձեզ հետ էի ասում, բողոքում, վրդովվում: Օլիգարխ հանդիսացող սուբյեկտներն ու սափրագլուխ հարցլուծողներն էին նաև պատճառը, որ այդքան մեծ քանակով ժողովուրդ դուրս եկավ փողոց 2018-ի գարնանը: Հաստատ Նիկոլի սիրուն աչքերի համար չէր, մարդիկ զզված էին:

Եղավ իշխանության փոփոխության: Որտե՞ղ են այսօր օլգարխներն ու հարց լուծող հեղինակությունները: Այո՛, ճիշտ մտածեցիք՝ տիկին Աննա Հակոբյանի շրջազգեստի տակ են: Եռանդագին ձևով մուծվում են նրա երկու հիմնադրամներին:

Արդյոք ազնիվ աշխատած փողե՞ր են մուծվում՝ խիստ կասկածում եմ: Իսկ տիկինը մի բան էլ ուրախ է, որ գողացված փողեր է հավաքում:

Ո՛չ մի երկրում ո՛չ մի առաջին տիկին գողացված փողերով չի ուրախանում… Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ օրինակ Մակրոնի կինը հանդիպի լրագրողներին և ուրախ-ուրախ արձանագրի, որ իրենց այսինչ քրեական հեղինակությունը իր հիմնադրամին գողացված փողեր է նվիրաբերել: Կամ՝ Թրամփի կինը: Նորմալ պետությունում նման հայտարարությունից հետո հարցով կզբաղվեն իրավապահները: Բայց հեղափոխական Հայաստանն ուրիշ է, այն կատարյալ աբսուրդի երկիր է:

Ասածս ուրիշ բան է նաև:
Տղե՛րք, պարոնայք գործարարներ կամ օլիգախներ: Ինչո՞ւ է ձեզ համար այդքան միևնույն, թե ում կմուծվեք: Եթե հանկարծ Հիտլերը գար ՀՀում իշխանության, դուք Հիտլերի՞ն էլ էիք վճարելու:

Ի՞նչ է, դուք նամուս-թասիբ չունե՞ք, թե՞ դրանք էլ կորան Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի անկումից անմիջապես հետո:
Աստված բոլորիս վերջը բարի անի:

Նարե Գրիգորյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ