“Դ!եմ եմ” նախաձեռնությունը կշարունակի պայքարը
Այսօր լրագրողների հետ հանդիպում-քննարկման ժամանակ “Դ!եմ եմ ” քաղաքացիական նախաձեռնության անդամները անդրադարձան “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին երեկ՝ 2-րդ ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծին: Նախաձեռնության անդամները դա համարեցին դրական տեղաշարժ, սակայն նրանց փոխանցմամբ կան բազմաթիվ խնդիրներ, ինչն էլ նշանակում է, որ պայքարը պետք է շարունակվի , որովհետև ստացվում է, որ կուտակայինին մասնակցությունը դարձել է կամավոր, բայց համակարգը մնացել է պարտադիր:
Նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը նկատեց, որ այս փոփոխության մեջ խնդրահարույց է և անտրամաբանական քաղաքացու դիմում գրելու մեխանիզմը, որ իրենից պահումներ չարվեն:
“Ինչպես մեր պայքարակիցներից մեկն ասաց, եթե 80 տոկոսն է դեմ, ապա ինչո՞ւ պետք է 80 տոկոսը դիմում գրի, որ չմասնակցի, ոչ թե 20 տոկոսը”,- ասաց Խաժակյանը :
Խաժակյանը օրենքի փոփոխությունը դիտարկեց իր տեսանկյունից և հայտարարեց, որ պայքարը շարունակվելու է:
Նա նախ առաջարկեց վերհիշել, թե ինչից սկսվեցին փոփոխությունները, երբ Սահմանադրական դատարանը օրենքի նախագիծը հակասահմանադրական ճանաչեց և ասաց, որ պետք է հաշվի առնվի կամարտահայտության սկզբունքը, նախկին կառավարությունն անտեսեց այդ կետը, իսկ նոր կառավարությունն ասաց, որ կիրականացնի այդ ամենը 76-րդ հոդվածի կասեցմամբ, այսինքն՝ տույժ-տուգանքներ չեն պահվի, սակայն քաղաքացիների հետևողական պայքարի արդյունքում կառավարությունը ավելացրեց նաև դիմումների հատվածը, որ պետք է գրվեն դիմումներ, որ գումարը չպահվի: