22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«էլ ավելի խորն են թաղվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական տարածաշրջանային այցի արդյունքում հանդես են եկել հաղորդագրությամբ: Հատկանշական է, որ հաղորդագրության մեջ որպես այցի հիմնական նպատակ նշված է Փաշինյան-Ալիև՝ մարտի 29-ին և ԱԳ նախարարների՝ ապրիլի 15-ին կայացած քննարկումների արդյունքներին հետևելը, ինչպես նաև սահմանի և շփման գծի իրավիճակին ծանոթանալը: Ի դեպ, այս հաղորդագրությամբ էլ ավելի խորն են թաղվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, որոնց մասին Հայաստանում իշխանափոխությունից հետո որևէ հիշատակում այլևս չկա, այդ թվում՝ այսօրվա տեքստում: Կարդացեք նաև Արմեն Աշոտյան. Հունգարիան պաշտոնապես ավարտեց Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը «Դուք պարզապես «գռդոն» եք անում». Արմեն Աշոտյան Արմեն Աշոտյան. Հայաստանը նոր պայմաններում պետք սովորի աշխատել թարմացված ԵՄ-ի հետ Պարզվում է, որ համանախագահները կողմերին հիմնախնդրի լուծման համար հաջորդ կոնկրետ քայլեր են առաջարկել, ներառյալ՝ հումանիտար և անվտանգային միջոցներ: Հուսամ, հայ հասարակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկություններին կծանոթանա Հայաստանի պաշտոնյաների շուրթերից, ամբողջությամբ և ժամանակին»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ