22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ բա ինչի՞ չես էն քո ուղիղ կապով զանգում քո կողմից կիրթ մարդ հռչակված Ալիևին հարցնես

Նիկոլ բա ինչի՞ չես էն քո ուղիղ կապով զանգում քո կողմից կիրթ մարդ հռչակված Ալիև կրտսերին ու հարցնում ինչի՞ ա զորավարժություններ սկսել ու հրապարակային իրա ժողովրդին ու զորքերին կոչ արել՝ Շուշին գրավելու:

Բա ասում էիր պետք է դու ու Ալիևը ժողովուրդներին պատրաստեք խաղաղաության , ձե՛ն հանի, մի բա՛ն ասա…

Արա, որ մի բանից խելքներրդ չի հասնում մի՛ արեք, ինչի՞ պետք է քո իշխանամոլությունը ,ամբիցիաների բավարարումը լինի մեր պետականությունների ու ժողովրդի անվտանգության ու սթրեսների հաշվին…

Նիկոլ հիմա գոնե հասկանու՞մ ես, որ քո տգետ քաղաքականության պատճառով, որ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի դիվանագիտական հաջողությունները (խոսքը ապրիլյանից հետո՝ Ալիևի հետ բանակցելուց հրաժարվելու և Ալևին պատերազմ սկսելու համար պատժելու մասին ա) ջուրը գցեցիր հանուն քո ամբիցիաների, թե իբր Սերժ Սարգսյանը սխալ էր, դու՝ ավելի դուխով, էս խելքով գնացիր ու սկսեցիր Ալիևի հետ բանակցել, Հայաստանն ու Արցախը կանգնեցրել ես նոր պատերազմի վտանգի առաջ․․․

Նիկոլ դու վտանգում ես մեր երեխաների ապագան, սահմանին կանգնած մեր տղերքի կյանքը, ու ժամանակն ա , որ գիտակցես ու ազատես՝ քո կողմից բռնազավթած իշխանությունը, որպեսզի առավել բանիմաց կոմպիտենտ մարդիկ գան իշխանության ու կարողանան բարձրացնել Հայաստանի ու Արցախի իմունիտետը, որ կարողանանք դիմագրավել արտաքին՝ օր-օրի ահագնացող վտանգներին։

Էլ չեմ խոսում այն մասին , որ ԱՄՆ-ն էլ ցանկանում ա պատերազմ սկսել մեր հարևան Իրանի դեմ , որը ևս մեծ արհավիրք է Հայաստանի ու Արցախի համար…

Արա՛ գլխներիցդ մեծ բաներ մի՛ կերեք՝ մեր ժողովրդի ու պետությունների հաշվին.

 Մենուա Հարությունյան

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ