05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արցախի հարցով հանրաքվեի մասին մոռացեք, դա հնարավոր չէ. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի հարցով հանրաքվեի մասին մոռացեք, դա հնարավոր չէ։

Մի կողմ դնենք դրա բարոյահոգեբանական ասպեկտը։ Այն, որ չի բացառվում այն տարբերակը, որ այդ խնդրի լուծման այս կամ տարբերակի կողմերը դրանից հետո նույն տարածքում չկարողանան միմյանց հետ ապրել՝ տարանջատող վիհը կարող է շատ խորը լինել։

Այդ հարցին մոտենանք տեխնիկական տեսանկյունից։ Ենթադրենք՝ 30 տոկոսը դեմ է որևէ բան զիջել, 20 տոկոսը պատրաստ է ամեն ինչ զիջել, 18 տոկոսը պատրաստ է 5 շրջան զիջել, 3 տոկոսը հանուն խաղաղության Սյունիքն էլ է պատրաստ տալ, 20 տոկոսը, առհասարակ, կարծիք չունի և այդպես շարունակ։

Այսինքն, դա հանրաքվեով լուծվող հարց չի։ Դրա լուծումը մեկն է՝ խորհրդարանը լուծարվում է և նոր ընտրություններ են նշանակվում, որից հետո կուսակցությունները ներկայացնում են իրենց տեսակետները ու սպասում են հանրության վճռին։ Նոր խորրդարանի տարբեր ուժերը, ըստ ստացված ձայների հանրագումարի կգան կոմպրոմիսային կարծիքի։

Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ չի կարող համ հանրաքվե կազմակերպի, հալ էլ դրանից հետո իշխանությունը պահի։

Ռուսական հայտնի ասացվածքը ձուկ ուտելու և հաճույք ստանալու մասին, այս հարցում չի աշխատի»

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ