04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Բնապահպանության նախարարը դատի է տալիս «Ջամբո»-ի հիմնադրին

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը պատրաստվում է դատի տալ «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանին: Իր ֆեյսբուքյան էջում նախարարը գրել է.

«Հարգելի գործընկերներ, երեկ զանգվածային լրատվության միջոցներով տարածում է ստացել «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային արտահայտությունը, որ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն»:

Սույն հայտարարությունը որևէ աղերս չունի իրականության հետ։

Ինքս միշտ հանդրուժողաբար եմ վերաբերվել և վերաբերվում քննադատությանը՝ գիտակցելով խոսքի ազատության կարևորությունը: Սակայն նշված անձի արտահայտությունը ո՛չ քննադատություն է, ո՛չ էլ գնահատողական դատողություն, այլ զրպարտություն, որով փորձ է արվել արատավորել իմ գործունեությունն ու համբավը։

Այդ իսկ պատճառով որոշել եմ օրենքով սահմանված կարգով դիմել դատարան հրապարակայնորեն հերքման և պատճառված վնասի փոխհատուցման պահանջներով:

Առաջիկայում նշված հարցի վերաբերյալ մանրամասները կհայտնեն իմ շահերը պաշտպանող փաստաբանները:

Այլևս չեմ պատրաստվում հանդուրժել սուտը, կեղծ լուրերն ու զրպարտությունները։ Ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետ նմանատիպ յուրաքանչյուր դրսևորում ստանալու է իր պատասխանը` իրավական տիրույթում»։

Նշենք, որ երեկ Կենդանաբանական այգու սեզոնի բացման ժամանակ բողոքի ակցիայի ընթացքում Արտյոմ Վարդանյանը, որը իր մասնավոր տարածքում կենդանիներ է պահում, պահանջում էր այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ