05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«30 տարի պատնեշի վրա». նշվեց ՍԻՄ-ի հիմնադրման 30-ամյակը

30 տարի պատնեշի վրա». հենց այս խորագրով նշվեց ՍԻՄ-ի (Սահմանադրական իրավունք միության) հիմնադրման 30-ամյակը: Միջոցառմանը ներկա էին տարբեր կուսակցության ղեկավարներ ու անդամներ, քաղաքական երկար ճանապարհ անցած ու Հայաստանի քաղաքական դաշտում զգալի ներդրում ունեցած գործիչներ: Միջոցառումը մեկնարկեց հոգևոր հոր բարեմաղթանքի խոսքով ու Տերունական աղոթքով: Իրենց ելույթներում քաղաքական գործիչները՝ ազգային միաբանության նախագահ Արտաշես Գեղամյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը և այլք ընդգծեցին , որ 30 տարվա ընթացքում ՍԻՄ կուսակցությունը լրջագույն դերակատարություն է ունեցել Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում՝ երբեք չհեռանալով ազգային ու հոգևոր արժեքները կարևորող սկզբունքներից : Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ իր խոսքում անդրադառնալով Հայաստանի և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական կարևոր խնդիրներին: Հատկապես Արցախի խնդրի լուծման տարբերակը Հայկ Բաբուխանյանը հատկանշեց փաթեթայինը , որից իշխանությունները հրաժարվել են 1997 թվակնին:

« Մենք պայքարում ենք Հայաստանի անվտանգության համար , ընդ որում անվտանգությունը պետք է լինի և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ ինֆորմացիոն բաղադրիչներով: Հենց երկրի անվտագությունից ելնելով պետք է հասնել ազգային ԶԼՄ-երի իրական անկախությանը… Պետք է արգելել հասարակական կազմակերպությունների անսահմանափակ ու անվերհսկելի ֆինանսավորումը արտասահմանից՝ իրենց արտասահմանյան հովանավորների կողմից: Մենք պետք է օրենք ընդունենք օտարերկրյա գործակալների մասին, իսկ որոշ արտասահմանյան ֆիանասավորմամբ աղբյուրները և դրանց տեղական սպասարկողները ինչպես օրինակ «Սորոսի» ֆոնդը պետք է արգելվեն : Մենք դեմ ենք վուլգար ֆեմինիզմին , հավատքի ազատությունը պետք է վերաբերվի ոչ միայն աղանդավորներին , առաջին հերթին հավատքի ազատությունը պետք է վերաբերվի մեր ավանդական , ազգային եկեղեցու հետևոդներին և մենք պետք է ապահովենք նրանց՝ հոգևորսությունից : Բազմապիսի տոտալիտար աղանդների գործունեությունը պետք է սահմանափակվի: Պետք է ընդունել օրենք համասեռամոլության քարոզը՝ խստիվ արգելելու մասին»-նշեց Հայ Բաբուխանյանը:

Հայկ Բաբուխանյանը խոսեց նաև կոռուպցիոն խնդրի մասին,նրա խոսքով ներկայում կոռուպցիայի դեմ իրական պայքար չկա:

«Այսօր շատ է խոսվում կոռուպցիայի մասին, այս 30 տարիների ընթացքում մեր կուսակցությունը ամենահետևողական պայքարն է տարել կոռուպցիոն դրսևորումների դեմ մենք մաքուր ձեռքերով ենք մոտեցել այս օրվան՝ ունենալով 30 տարվա անբիծ պատմություն և խիստ շահագրգռված ենք, որ կառուպցիայի բոլոր դեպքերը բացահայտվեն: Սակայն տեսնում ենք , որ իրական պայքար կոռուպցիայի դեմ չկա : Օլիգարխները բոլորն իրենց տեղերում են և շարունակում են վայելել կյանքը: Մեյ տարվա մեջ այս կոռուպցիոն առումով ոչ մի դատավճիռ չի կայացվել : Ներկայիս իշխանությունների պաշտոնավարման դեռ մեկ տարին չբոլորած արդեն իսկ մեկը մյուսի հետևից պայթում են ամենապրիմիտին կոռուցիոն դեպքերը: Փոխվարչապետ Ավինյանն իր չրերի գործարանն է տիրություն անում, առողջապահության նախարարը ՝ իր կենտրոնը և այդ այդպես շարունակ: Բանանը դարձել է մեր ներկայիս իշխանության խորհրդանիշը: Այսօր բանան ներկրող ամենախոշոր ընկերությունը , որ նախկինում ուներ 22 տոկոս բաժին, այսօր ունի 25 տոկոս բաժին: Մեր երկրի տնտեսական վիճակն առավել քան մտահոգիչ է, 1 տարի է արդեն Հայաստանում որևէ տնտեսական ծրագիր չկա, ներդրումներ չեն գալիս, խոշոր ձեռնարկություններ են փակվում աշխատողներն ու հազարավոր մարդիկ կրճատվում են, սպասվում է ևս 10 հազար մարդու աշխատանքից կրճատում. և սա դեռ նախերգանքն է»,-ընդգծեց Հայկ Բաբուխանյանը:

ՍԻՄ նախագահը խոսեց նաև դատական համակարգի մասին.
«Հայաստնի դատական համակարգը դարձել է պարզապես քաղաքական հետապնդումների գործիք և որևէ կապ չունի արդարադատության հետ: Այսօր մարտի 1 -ը օգտագործվում է՝ որպես քաղաքական հաշվերհարդար, քաղաքական հետապնդումների են ենթարկվում մի շարք քաղաքական գոծիչնե, չ այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը»:

Նյութի հեղինակ՝ Հերմինե Զեյնալյան

Տեսագրությունը՝ օպ. Արման Գրիգորյան

Թեմայի մանրամասները տեսանյութում

slaq.am

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ