10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Նոր իշխանությունների գործելակերպը հիշեցնում է 90-ականների իշխանությունների՝ ՀՀՇ-ի աշխատաոճը

Նոր իշխանությունների գործելակերպը հիշեցնում է 90-ականների իշխանությունների՝ ՀՀՇ-ի աշխատաոճը և նորերը նրանց նման, կարծես, սկսել են «բուտկաների» թույլտվություններ տալ Կենտրոնում՝ միայն թե այս անգամ անիվների վրա…

Նույնիսկ նեղ, խցանումներով լի, ծանրաբեռնված փողոցներում, խաչմերուկներին մոտ՝ սրճարաններ, «ֆաստֆուդի» և այլ կրպակ-«վագոնչիկներ» անիվների վրա: Այն դեպքում, երբ ամբողջ փոքր կենտրոնը լի է սրճարաններով, զվարճանքի ու արագ սննդի օբյեկտներով՝ ամեն քայլի, ամեն շենքի տակ, դալաններում, նկուղներում…Եվ երբ քաղաքի կենտրոնը խցանումների, ավտոկայանման՝ պարկինգի լուրջ խնդիրներ ունի…

Ես չեմ էլ ուզում մտածել, որ այստեղ կոռուպցիոն սխեմա կա, որ ծանոթությամբ և քիչ սակագնով համապատասխան պաշտոնյաները թույլատրում են, մնացյալը գրպանում, որ զուգարան, հոսող ջուր չունեցող այդ «անվասրճարանները» սանիտարական տարրական նորմեր չեն ապահովում, իսկ սանէպիդ ծառայությունների աշխատակիցներն աչք են փակում այդ ամենի վրա…

Քավ լիցի, դա իմ գործը չէ, դա արդեն իրավապահների իրավասությունն է…Միայն թե վերանայել է պետք այս ամենը, վերացնել ու չթողնել սնկի նման աճի…Իսկ դրանք նախատեսել զանգվածային, մարզական և այլ միջոցառումների ժամանակ՝ համապատասխան հատկացված վայրերում:

Ռոբերտ Մելքոնյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ