01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց բացի նաև հանցագործություն է. Վիգեն Սարգսյան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր հարգանքի տուրքը մատուցեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

Անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխանության, ցեղասպանության ճանաչման հարցը համազգային կարևորագույն խնդիրներից մեկն է և, քանի որ Թուրքիան չի առերեսվել սեփական պատմության հետ, այդ հանցագործությունը շարունակվելու է մնալ Հայաստանի անվտանգության համակարգի անբաժան մասը, նշեց Վիգեն Սարգսյանը:

Վերջրնս հիշեցրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերի մասին, որոնք ունեին չորս հիմնական ուղղություն՝  հիշեցում, երախտագիտություն այն երկրներին, կազմակերպություններին, որոնք օգնեցին հայերին այդ դժվար պահերին, միջազգային պայքար և կանխարգելում.

«Մենք պարտավոր ենք այդ ուղղությունները վառ պահել, քանի որ դրանք արտացոլված են համահայկական հռչակագրում, որը Սփյուռքի և Հայաստանի բոլոր կառույցները համատեղ ընդունել են որպես ուղեցույց»։

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ պետք է հիշել, որ ցեղասպանությունը ողբերգություն լինելուց բացի նաև հանցագործություն է։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ