03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԱԺ «ռազբորկան» շարունակվել է Մարուքյանի սենյակում. Հրապարակ

ԱԺ դահլիճում «Իմ քայլի» և ԼՀԿ-ի միջև «ռազբորկան», մեր տեղեկություններով, շարունակվել է Էդմոն Մարուքյանի աշխատասենյակում: Մխիթար Հայրապետյանն այնտեղ է գնացել հաշիվ մաքրելու և պատասխան պահանջելու Մարուքյանից՝ իրեն ուղղված «դու ո՞վ ես» արտահայտության համար: Մեզ չհաջողվեց մանրամասներ իմանալ, սակայն Մարուքյանն ասաց․ «Չհասկացվածության պահ էր, եկել էր պարզաբանեինք»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում գարնանային սրացումներ էին, իշխանության և ընդդիմության միջև փոխհրաձգությունն այնքան թեժացավ, որ սկսեցին բացահայտ սպառնալ իրար։ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ եթե ընդդիմությունը չփոխի իր ոճը, ապա կփոխեն իրենք․ «Եվ ես չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին, իսկ «դուխի» հետ կապված՝ առնվազն այս հատվածը պրակտիկորեն ապացուցել է, որ ունի»: Ի դեպ, նա վեճով այնքան էր տարվել, որ անտեսեց իր հրավերով ԱԺ-ում կազմակերպված նկարչուհի Նարգիզ Փաշոյանի ցուցահանդեսը: Որևէ պատգամավոր չեկավ ցուցահանդեսին, միայն Նարինե Թուխիկյանը պատահաբար հայտնվեց, և նկարչուհին նրան խնդրեց հայտարարել ցուցահանդեսի բացումը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ