29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իր հոգեւոր արմատներից առաջինը հրաժարված, իրեն առաջինը աթեիստ հռչակած ու մուսուլմանացող Ֆրանսիայի հոգեւոր խորհրդանիշն է այրվում

Ֆրանսիան շատ բաներում է առաջինը եղել, բայց սա այլ էր…
 
Իր հոգեւոր արմատներից առաջինը հրաժարված, իրեն առաջինը աթեիստ հռչակած ու մուսուլմանացող Ֆրանսիայի հոգեւոր խորհրդանիշն է այրվում, որը տեսնելու համար տարեկան 13 միլիոն զբոսաշրջիկ էր գալիս, իսկ հիմա լաց է, ափսոսանք եւ “Ave Maria” երգող մարդիկ…

Չգիտեմ, թե Սուրբ Աստվածամոր տաճարը տեսնել ցանկացողներից քանի՞սն էին հավատում եւ ընդունում Փրկչին, ճանաչում Տիրամորն իբրեւ Սուրբ եւ միշտ Կոյս, չգիտեմ, թե աչքի համար անտեսանելի Աստծո համար կառուցված տաճարում գեղեցկություն տեսնելուց բացի քանի՞սն էին աղոթում, բայց ուզում եմ հավատալ, որ.

– ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԸ կվերականգնվի ու այլեւս մշակութային, ճարտարապետական, թանգարանային արժեքից ավելի ֆրասնիացիների եւ բոլորի համար կընկալվի իբրեւ ԱՍՏԾՈ ՏՈՒՆ եւ ՀԱՎԱՏՔԻ ՏԱՃԱՐ
– Առիթ կդառնա մարդկանց հոգիների՝ Ս. Հոգու տաճարների մաքրման, որովհետեւ առանց հավատքի հնարավոր չէ այսպիսի հրաշալիք երկնել
– Ֆրանսիայի եւ ընդհանրապես Եւրոպայի հոգեւոր ահազանգի եւ միաժամանակ հոգեւոր ճգնաժամի հաղթահարման եւ զարթոնքի առիթ կդառնա..
Տա Աստված…

Տեր Նշան քահանա Ալավերդյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ