22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞րն է պատճառը, որ վարչապետի խոստումը չեք կատարում, և արդյոք ի՞նչ է փոխվել խոստումից հետո. Էդմոն Մարուքյանը՝ Վահագն Հովակիմյանին

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցադրում ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանին՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ.

«Ո՞րն է պատճառը, որ վարչապետի խոստումը չեք կատարում, և արդյոք ի՞նչ է փոխվել խոստումից հետո, որո՞նք են այն նախադրյալները, որոնց ճնշման ներքո այդ խոստումը չի կատարվել, և քաղաքական ի՞նչ հետևանք կարող է ունենալ խոստումը չկատարելը, այսինքն՝ խոստումը խոստում է»:

Վ.Հովակիմյանը նշեց, որ կառավարության սուվերեն իրավունքն է իր կառուցվածքը որոշելը, և ներկայացրել է այնպիսի կառուցվածք, ինչպիսին ցանկանում է: Ըստ նրա՝ գործադիրը եկել է այն համոզման, որ այս փուլում իր ծրագրի իրագործման համար սա է նպատակահարմար. «Հաջորդ փուլում անհրաժեշտ կլինի՞, որ ուժայինները դառնան նախարարություն, ես չգիտեմ»:

Է.Մարուքյանը կրկնեց հարցադրումը՝ նշելով, որ ինքը չի վիճարկում կառավարության որոշումը, հարցնում է Փաշինյանի խոստման մասին:

Հովակիմյանը հորդորեց այդ հարցը վարչապետին ուղղել. «Պատասխանը ձեզ լիարժեք կբավարարի, որ դուք անբավարարության զգացողություն այլևս չեք ունենա»:

«Ո՞վ է ասել՝ կառավարության սուվերենությունն է, կառավարությունը մերն էլ է: Ասում եք՝ լավ ենք արել, է լավ եք արել, բա ԱԺ ինչի՞ է եկել էս հարցը, եթե մենք որևէ ներդրում չենք ունենալու»,- տարակուսանք հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ես չասեցի՝ լավ ենք արել, ինձ մի վերագրեք այն, ինչ չեմ ասել»,- հակադարձեց Հովակիմյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ