22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու պետք է 2.5 միլիարդ քրիստոնյաների միջից մեր փոքրաթիվ ազգին բախտ վիճարկվեր լինել սրբավայրերի 1/3–րդի սեփականատեր

Մեր հայ հոգևորականը հերոս է:

Հին Երուսաղեմում հայ համայնքը զգալի հատվածի սեփականատեր է: Քրիստոսի գերեզմանի 1/3-րդ մասը պատկանում է հայերին, Եկեղեցու համալիրի զգալի մասը պատկանում է հայերին: Ունենք մի քանի եկեղեցիներ, 2000 տարեկանից մեծ ձիթենին, որին կապած տանջել են Քրիստոսին գտնվում է հայկական վանքում, Քրիստոսի գերեզմանի մեծ քարը գտնվում է հայկական եկեղեցում:

Ամեն օր, տարին 365 (366) օր, գիշերը ժամը 4-ից մինչև 6-ը Քրիստոսի գերեզմանի մոտ հայ հոգևորականները պատարագ են մատուցում (չհաշված ժամերգությունները): Նույն վիճակն է նաև Բեթղեհեմում, որը գտնվում է Պաղեստինում: Հայերը այստեղ էլ համասեփականատեր են և ամեն օր Տիրոջ ծննդյան վայրում պատարագ են մատուցում:

Մեր հայ հոգևորականներն ամեն օր պայքարում են հայկական ներկայության համար: Մեկ օրվա թուլացումը կարող է ճակատագրական լինել:

Մենք պետք է հարց տանք մեզ, ինչու պետք է 2.5 միլիարդ քրիստոնյաների միջից մեր փոքրաթիվ ազգին բախտ վիճարկվեր լինել սրբավայրերի 1/3–րդի սեփականատեր:

Պետք է գնահատենք մեր ունեցածը և մեր հոգևորականներին:
(լուսանկարը Բեթղեհեմից)

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ