08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը

Ապրիլի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը, որը կազմակերպվել է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից, անց է կացվում հանրապետության բազմաթիվ գրադարաններում արդեն երկար տարիներ:

Շաբաթն այս տարի նվիրված է մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանի և երգահան-կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակներին: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը յոթնօրյակին իր մասնակցություն կունենա իր հարկի տակ կազմակերպելով ստեղծագործությունների քննարկումներ, վիկտորինաներ, ցուցահանդեսներ, հեքիաթների ընթերցում, կոմիտասյան և ժողովրդական երաժշտության ունկնդրում և այլն: Միաժամանակ տեղի կունենան այցելություններ հանրապետության այլ գրադարաններ՝ գրադարանավարների և գրադարանների աշխատակիցների փորձի ու գիտելիքների փոխանակման, նոր հմտություններ ձեռք բերելու և դրանք ամենօրյա աշխատանքում կիրառելու նպատակով:

Շաբաթը կտևի 7 օր և կավարտվի ապրիլի 22-ին: 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ