11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀՀԿ-ն դարձավ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության լիիրավ անդամ

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձավ ԿԵՆՏՐՈՆԱՄԵՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ (IDC-CDI) լիիրավ անդամ։

Որոշումը կայացվել է կազմակերպության՝ Բրյուսելում ընթացող Գործադիր մարմնի նիստին։

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության անդամ են հանդիսանում մոտ 100 կուսակցություն շուրջ 50 երկրներից՝ Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Ասիայից եւ Աֆրիկայից։

Այն հանդիսանում է համաշխարհային խոշորագույն քաղաքական ընտանիքներից մեկը։

Մենք ընդլայնում ենք մեր միջազգային կապերն ու գործունեությունը, որոնք ծառայել եւ ծառայելու են Հայաստանի եւ Արցախի շահերին»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ