22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տարօրինակ ինտրիգ կառավարությունում, որ ազատումների պատճառ դարձավ. Նիկոլ Փաշինյանը խանդել է Սերժ Սարգսյանին. Փաստ

թերթի տեղեկություններով, նախօրեին կառավարությունում տեղի ունեցած ազատումների հետ կապված բավականին իտրիգային մի պատմություն կա:

Անկեղծ ասած՝ մի քիչ դժվար է պատկերացնել, որ նման թեման կարող է աշխատանքից ազատման պատճառ դառնալ, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ կոնկրետ վարչապետի արարողակարգի պետ Ալեքսանդր Մխիթարյանի ազատման պատճառը կապված է ապրիլի 2-ին Եռաբլուր այցի հետ:

Երբ առավոտյան վարչապետն ու իշխանության մյուս ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր, նրանք զոհերի շիրիմներին մեխակներ են դրել, որպես հարգանքի նշան, իսկ արդեն երեկոյան, երբ Եռաբլուր է այցելել Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, զինվորների շիրիմներին դրել է վարդի փնջեր:

Ահա այս հանգամանքն էլ առաջացրել է վարչապետի զայրույթը, և նա բավականին կոպիտ և նյարդային խոսակցություն է ունեցել Մխիթարյանի հետ՝ դա համարելով նրա բացթողումը, իսկ այնուհետև ազատել աշխատանքից: Որոշ ժամանակ անց, թեման մեղմելու համար, տեղեկություններ տարածվեցին, թե նա անցնում է մեկ այլ աշխատանքի:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ