20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Հայկ Մարությանը «լավության տակից դուրս է եկել» այնպես, որ տեսանելի չլինի. Իրատես

Քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավի կազմակերպման հարցում մեծ դերակատարություն է ունեցել այժմյան փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Նա իր անվան հետ կապվող ընկերության միջոցներով բոլորովին անվճար իրականացրել է Մարությանի նախընտրական քարոզարշավը:

«Ընտրություններից ու քաղաքապետ ընտրվելուց հետո Մարությանը որոշել է վարձահատույց լինել Վիրաբյանին ու Ֆրանկոֆոնիայի գալա համերգի, ինչպես նաեւ մայրաքաղաքի ամանորյա միջոցառումների կազմակերպումը (վերջինի բյուջեն 50 մլն դրամ է եղել) տրամադրել է հենց նրան:

Բայց, որպեսզի «լավության տակից դուրս գալու» կապը տեսանելի չլինի, քաղաքապետարանն այդ ամենը ձեւակերպել է «Sharm Holding»-ի եւ «Factory Production»-ի անուններով:

Վերջինս Հանրային ՀԸ-ում աշխատող ու նախկինում աշխատած մի քանի պրոդյուսերների անունով է գրանցված, բայց դրանով հիմնականում Վիրաբյանն է զբաղվում,- ասաց թերթի աղբյուրը։- Ոչ միայն քաղաքապետարանի, այլեւ պետական գերատեսչությունների մի շարք միջոցառումներ նույնպես վստահվում են հենց փոխքաղաքապետի հետ կապ ունեցող ընկերությանը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ