23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հեղափոխական ցիրկ՝ Հանրային հեռուստատեսության ու ռադիոյի խորհրդի նախագահների ընտրություն

Հանրային հեռուստատեսության ու ռադիոյի խորհրդի նախագահների ընտրությունը «նոր Հայաստանի» իշխանությունների հերթական պարտությունն է՝ հեղափոխական արժեքների նկատմամբ: Նկատենք, որ Ռուբեն Ջաղինյանին փոխարինեց Արա Շիրինյանը, Մարկ Գրիգորյանին՝ Գարեգին Խումարյանը։  Արա Շիրինյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Հիշեցնենք, մրցույթին մասնակցում էր 23 թեկնածու, այդ թվում Տիգրան Հակոբյանը, Ա1 պլյուսի խմբագիր Մեսրոպ Մովսիսյանը, Արայիկ Մանուկյանը և ուրիշներ։Հանձնաժողովի անդամների ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 3 ձայն Արա Շիրինյան, 1 ձայն Մեսրոպ Մովսիսյան, 1 ձայն Տիգրան Հակոբյան։ Ի դեպ, մրցույթի մասնակիցներն իրենք են մատնանշում մրցույթ կոչված կրկեսային բեմադրությունը, որ կազմակերպվել է իշխանության կողմից:

Հանրային ռադիոյի դեպքում խայտառակությունն առավել բարձր «դոզայով» է եղել: Իշխանության ներկայացուցիչ Արա Շիրինյանը ըստ լուրերի ճնշում է գործադրել ժյուրիի անդամների վրա, խաղից հանել է Ստեփան Զաքարյանին, պարտադրել է հանձնաժողովականներին հաղթող ճանաչել Կորյուն Խումարյանի որդուն՝ Գարեգին Խումարյանին:

Հանրային ռադիոյի տնօրենի հավակնորդ Հռիփսիմե Առաքելյանն անդրադարձել է կայացած մրցույթին՝ հայտարարելով, որ տնօրեն ընտրված Գարեգին Խումարյանն իրականում 2-րդ փուլ չի անցել, եւ նրան այնտեղ է «խցկել» Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նորընտիր նախագահ Արա Շիրինյանը:

«Շատերդ գիտեք, թե ինչ ցիրկ սարքեցին էդ Ռադիոյի տնօրենի մրցույթը: Մեկ ամիս է հանձնաժողովականները, որոնք ինձ փայլուն էին ճանաչում, իբր մրցույթ էին անում, քանի որ շիրմայի համար մրցույթ էր, իրական նպատակը ՀՌԽ փոխնախագահ Ստեփան Զաքարյանին տնօրեն կարգելն էր, բայց, քանի որ մամուլը աղմկեց, ստոպ տվեցին, ասեցին, այ մարդ լավ, խի մեր վրա վերցնենք, սպասենք խորհրդի նախագահը գա, ինքն էլ ՈՐՈՇԻ, բայց երկար-բարակ անցկացվող մրցույթում 5 հոգի անցել էր վերջնական փուլ, որից մեկը ես էի, դե գոնե դա չէին կարող չանել էլի։ Հինգի մեջ էինք՝ ես, Ստեփան Զաքարյանը, Լիլիթ Մելքոնյանը, Տիգրան Հարությունյանը և Գրիգոր Նազարյանը: Ուրեմն ինչ է տեղի ունենում, երեկ աշխատանքի է գնում նորընտրյալ խորհրդի նախագահ Արա Շիրինյանը և չանցածների ցուցակի մեջից բերում 2-րդ փուլ է խցկում իր ընկերոջը՝ Գարեգին Խումարյանին, որը քիչ առաջ նշանակվեց Հանրային Ռադիոյի տնօրեն»,- գրել է Հռիփսիմե Առաքելյանը: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ