03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ապրիլյանի մասնակիցները խնդիր են ունենում կարգ ստանալու հարցում

«Ապրիլյան գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպության անդամ Վահե Աթանյանը տեղեկացրեց, որ այսօր տեղի կունենա մոմավառություն և այցելություն Եռաբլուր՝ ի հիշատակ 2016 թվականի Ապրիլյան պատերազմում  զոհվածների։

Նույն հկ անդամ Յուրիդա Գաբրիելյանը նշեց, որ Թալիշի դիրքերում կորցրել է մարտական ընկերներից՝ Սասուն Մկրտչյանին։ «Երբ որ մարտական ընկեր ես կորցնում, այդ ժամանակ ես հիշում առաջն ու հետոն», – ընդգծում է նա՝ անդրադառնալով պատերազմական հիշողություններին, սակայն մանրամասներ չներկայացրեց՝ ռազմական գաղտնիքից ելնելով։

Վահե Աթանյանն ասաց, որ ՀԿ-ն ստեղծվել է մոտ ութ ամիս առաջ, որպեսզի օժանդակեն Ապրիլյան պատերազմի մասնակիցներին։  Աթանյանի փոխանցմամբ, խնդիրները  հիմնականում առաջանում են իրավական հարթակում, կապված հաշմանդամության կարգ տալու հետ։

Յուրիդա Գաբրիելյանն ասաց, որ իրենց հիմնադրած կազմակերպությունում ընդգրկվում են նրանք, ովքեր Ապրիլյան պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինծառայողները, զոհվածների ընտանիքները։ Ուրբաթ օրը, Աթանյանի փոխանցմամբ, իրենք հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ներկայացրել են իրենց ծրագրերն ու նպատակները, ինչն էլ նախագահը ողջունել է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ