05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եւս մի թաքցված միջադեպ՝ վիրավոր զինվորի մասով. Ռազմինֆո

Փետրվարին հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել: Ռազմինֆո-ի հարցմանը ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ փետրվարի 18-ին հակառակորդի կողմից վիրավորվել է հայկական բանակի ժամկետային զինծառայող։ 

Լրատվամիջոցի հարցման նպատակն էր պարզել այս տարվա հունվար-փետրվարին հակառակորդի կողմից կատարված սպանության փորձերի քանակը և դրանց հետևանքը։ 

Դատախազության պատասխանի մեջ նշվում է.

«Հարցման մեջ նշված ժամանակահատվածում՝ 01.01.2019- 28․02․2019թ․, արձանագրվել է հակառակորդի կողմից կատարված սպաության փորձի մեկ դեպք, որը տեղի է ունեցել 18․02․2019թ․, ինչի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել մեկ պարտադիր ժամկետային զինծառայող»:

Դատախազությունը այսպես է բացատրում «հակառակորդի կողմից կատարված սպանության փորձ» հանցագործությունը․

«Հակառակորդի կողմից շփման գծում արձակած կրակոցների և հրետակոծությունների դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան կետերով քրեական գործերը հարուցվում են նկատի ունենալով դեպքի հանգամանքները, իրավիճակը և հակառակորդի ենթադրյալ դիտավորությունը: Հնարավոր են դեպքեր, երբ հակառակորդի նմանատիպ գործողությունների հետևանքով (օրինակ՝ դիրքի կամ զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի հրետակոծություն) անձի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցվի և զոհեր կամ մարմնական վնասվածքներ ստացողներ չլինեն»:

 Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ