18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կադրային արտահոսք է սկսվել. բոլոր մասնագտները աշխատանքից ազատման դիմում են գրել. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պատճառով ՀՀ իրավապահ համակարգը հայտնվել է խնդրի առաջ: Բանն այն է, որ մի շարք քրեական գործերով` հատկապես ավտովթարների հետ կապված, նախաքննական մարմինը փորձաքննություններ է նշանակել և այդ փորձաքննության նշանակման գործը վստահել է փորձագիտական կենտրոնին:

Բայց հիմա այդ կենտրոնից կադրային արտահոսք է սկսվել. ավտոդատատեխնիկական փորձաքննությունների բաժնի բոլոր մասնագետները դիմում են գրել աշխատանքից ազատվելու մասին, ու չկա մարդ, որ կարողանա եզրակացություն տալ:

Օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց այդ փորձագիտական կենտրոնի ղեկավար Արտաշես Սուչյանին, որը, սակայն, հերքեց այդ լուրերը. «Նման բան չկա, ուշացումը կախված է բացառապես փորձագետների ծանրաբեռնվածությամբ: Ազատումներն ու ընդունումները բնականոն աշխատանքային պրոցեսներ են, մարդն այսօր ցանկանում է այստեղ, մի օր էլ` այլ տեղ, դա կապ չունի:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ