06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գործազրկությունն անցնում է ոստիկանների վրայով

Henaran.am-ի տեղեկություններով կրճատումների ալիքը հասել է ոստիկանություն: Մեր լավատեղյակ աղբյուրը նշեց, որ այս պահին լայն թափով կրճատումներ են գնում ոստիկանության մարզային բաժանմունքներում՝ գործազուրկ են դառնում պահակապարեկային ծառայության աշխատակիցները:  

Նկատենք, որ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, պատասխանելով հարցին, թե պետական ապարատի օպտիմալացման շրջանակներում ոստիկանությունում կրճատումներ նախապատրաստվո՞ւմ են, պատասխանել է՝ ոստիկանությունում միշտ էլ կրճատումներ լինում են:

Հիշեցնենք, ներկայիս իշխանությունները, որը նախկինում ընդդիմություն էր, անընդհատ դժգոհում էր ոստիկանների թվաքանակից։ Այն ժամանակ ընդդիմադիր «Ելք»-ի կողմից պնդումներ կային, որ Հայաստանը ոստիկանական պետություն է, պետք է հրապարակել ոստիկանների թվաքանակը և ՀՀ բնակչությանը բաժին ընկնող ոստիկանների թիվը։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ