11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բոլոր «հերոսները», որոնք հորջորջվում են քաղաքական բանտարկյալներ, պետք է փտեն բանտերում. Արամ Մանուկյան /տեսանյութ/

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը շնորհակալ է ժողովրդին, որ այսօր մասնակից դարձավ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթին։

«Այս հարցը ՀՔԾ-ում, Ոստիկանությունում և Կառավարությունում չէ, որ պետք է լուծվի։ Այս հարցը պետք է լուծվի ժողովրդի մասնակցությամբ և այս հետևողականությամբ, որովհետև եթե այսօրվա երթին մասնակցող քաղաքացիների բազմամարդությունը չլինի, եթե ժողովրդի այս տրամադրվածությունը չլինի, Ռոբերտ Քոչարյանի գողացած փողերն աշխատելու են, եթե այս տրամադրվածությունը չլինի, այդ լրատվամիջոցներն ու առնված փաստաբաններն իրենց սև գործը շարունակելու են և Մարտի 1-ի գործի բացահայտմանը կարելի է հասնել համաժողովրդական ճնշման և աջակցության արդյունքում։ Աջակցություն է պետք այն քննիչներին, որոնք այս գործը տանում են»,- ասաց Արամ Մանուկյանը։

Վերջինիս խոսքով՝ Մարտի 1-ի գործը սովորական քրեական գործ չէ, սա սովորական հանցագործություն չէ։

«Մեր ժողովրդի արժանապատվությանը կպել են, մեր ժողովուրդը պետք է ստիպի էս իշխանություններին, քննիչներին, մաքրել այդ խարանը։ Այսօրվա իշխանության կամքն ու ներողությունը զոհերի հարազատներից, այդ ճանապարհն է։ Մենք գոհ ենք այս իրավիճակից, որովհետև սա շանս է տալիս բացահայտել Մարտի 1-ը»,- ասաց Արամ Մանուկյանը՝ շեշտելով․ «Բոլոր «հերոսները», որոնք հորջորջվում են քաղաքական բանտարկյալներ, պետք է փտեն բանտերում»։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ