05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարտի 1-ի համար ինձ մեղավոր զգում եմ. Արամ Սարգսյանի միակ սփոփանքը /տեսանյութ/

11 տարի առաջ տեղի ունեցած Մարտի 1-ի դեպքերի բացահայտման ուղղությամբ այսօրվա իշխանությունները համապատասխան քաղաքական կամք դրսևորում են, կարծում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ինչը, ըստ նրա, չկար նախկին իշխանությունների կողմից: Մարտի 1-ի զոհերի հիշատակին կազմակերպված երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը:

Նա գնահատեց այսօրվա իշխանությունների կամքը՝ Մարտի 1-ը բացահայտելու համար, ինչը բացակայում էր նախորդ իշխանությունների ժամանակ:

«Հայաստանի ռազմավարական գործընկերոջ կողմից ճնշումներ են գործադրվում այսօրվա իշխանության վրա՝ Մարտի 1-ի բացահայտման գործընթացում ինչ-ինչ ուղղություններից հետ կանգնելու համար։

Բայց, ի պատիվ այսօրվա իշխանությունների, իրենք հետ չեն կանգնում»,-անդրադառնալով Ռուսաստանի վերաբերմունքին այս հարցի վերաբերյալ ասաց Արամ Սարգսյանը:

Թե ինչ դասեր պետք է քաղեն Մարտի 1-ի դեպքերից, Արամ Սարգսյանն ասաց. «Դա այն է, որ որևէ իշխանություն մարդկային կյանքի գին չարժի: Երկրի ներսում քաղաքական խնդիրները որևէ պարագայում չի կարելի զիջել ուժի դրսևորմամբ: Սեփական ժողովրդի վրա քաղաքական նկրտումներից ելնելով կրակել չի կարելի: Ես Մարտի 1-ի համար ինձ մեղավոր զգում եմ: Որովհետև կարող է այդ մարդիկ իմ ելույթները, կոչերը լսել էին ու եկել, ու հիմա իրենք իրենց ընտանիքների հետ չեն, այնինչ ես իմ ընտանիքի հետ եմ: Միակ սփոփանքն այն է, որ ես դա միտումնավոր չեմ արել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ