13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Գողություն է կատարվել Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանից

Փետրվարի 25-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ փետրվարի 22-ի ժամը 18.00-ից մինչև փետրվարի 25-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը հրել-բացելով, մտել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան և տեխնիկական միջոցների գործադրմամբ դռները բացելով՝ 2 սենյակներից գողացել են ՀՀ գերբ, տուֆից խաչքար, «Նուռ» անվամբ գիրք, արձանիկներ և օբսիդիանից պատրաստված առարկաներ: ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նույն օրը, ժամը 13.50-ին, ոստիկանության ծառայողները Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ առգրավվել է:

 

Արմեն Ա.-ն ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ