06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Այս դեպքը ակնառու դարձրեց ոչ միայն ընտրովի արդարադատություն, այլեւ ընտրովի իրավապաշտպաններ ունենալու փաստը

ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նաարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան հանրագրում Մհեր Եղիազարյանի մահվան  հանգամանքների փորձաքննության առնչությամբ հրապարակում է արել, մասնավորապես նկատելով.

«Որտեղ եւ ով է կատարելու մահացած Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների փորձաքննությունը!!! 
Պետք է բացառել, որ քննչական մարմինը կամ այլ մարմիններ ճնշում գործադրեն փորձագետների վրա

Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժկետում մահացել է 44 օր հացադուլ հայտարարած Մհեր Եղիազարյանը։ Այս դեպքը, ակնառու դարձրեց ոչ միայն ընտրովի արդարադատություն, այլեւ ընտրովի իրավապաշտպաններ ունենալու փաստը։ Իհարկե, աննախադեպ է, երբ քրեակատարողական հիմնարկում անձը կարող է մահանալ հացադուլի հետեւանքով։ 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով նման իրավիճակը արդեն իսկ մարդու իրավունքների խախտում է։ Կարծում եմ, քննարկումներից զատ հիմա բոլորս ունենք կարեւոր պատասխանատվություն՝ աչալուրջ հետեւել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին։ Մահվան հանգամանքների պաշտոնական պատասխանի համար։ Սա հույժ կարեւոր է նաեւ ՄԻԵԴ-ում տուժողի իրավահաջորդների իրավունքների պաշտպանության համար։ Պետք է բացառել, որ քննչական մարմինը կամ այլ մարմիններ ճնշում գործադրեն փորձագետների վրա։ 

Մասնավորապես՝ որտե՞ղ է կատարվելու փորձաքննությունը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ է արձանագրելու փորձաքննությունը»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ