22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հունվարի 22-ին դատարանը կհրապարակի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հետ կապված որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունը, որի ավարտից հետո դատարանը հեռացել է որոշում կայացնելու և այն կհրապարակի հունվարի 22-ին։

Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մ. Գրիգորյանի փաստաբանական խումբը դատարան էր դիմել կալանքը չերկարաձգելու միջնորդությամբ, իսկ Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել գրավ կիրառելու դեմ։

«Մեր տեսակետների չհամընկնելը հին պատմություն ունի, գրեթե 8 ամսվա։ Այստեղ որևէ նոր բան չկա, հատկապես վարույթ իրականացնող մարմնի և Դատախազության դիրքորոշման մեջ։ Ամեն ինչ հին է, այնքանով, որքանով մեր արդարադատության մեջ որդեգրած պատմությունները՝ մեղքդ չես ճանաչում՝ կալանավորում են, մեղքդ ճանաչում ես՝ ազատ են արձակում։ Այս մոտեցումը տարիներ շարունակ դրսևորվում է»,- ասաց Արսեն Մկրտչյանը։

Նրա կարծիքով՝ Մանվել Գրիգորյանի քրեական գործի շրջանակներում օգտագործվում է այն ռազմավարությունը, ըստ որի՝ նրան ամեն գնով պահում են կալանքի տակ։

«Մանվել Գրիգորյանը դեկտեմբերի 21-ից գտնվել է ազատության մեջ մինչև այս պահը և օրենքով անթույլատրելի որևէ արարք թույլ չի տվել»,-շեշտեց Ա. Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 25 մլն դրամ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխել էր, որի արդյունքում նա ազատ էր արձակվել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ