14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Դատարանը որոշեց կալանավորել Արամ Հարությունյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին, այս մասին տեղեկացրել է Հարությունյանի փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը:

Միջնորդությունը դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում քննարկվել է երեկ երեկոյան, և դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

 

Ավելի վաղ ՀՔԾ-ն տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ Արամ Հարությունյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք է ստանալու, և ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Նկատենք, որ Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Փաստաբանը մեր հարցին, թե Հայաստանո՞ւմ է Արամ Հարությունյանը, թե երկրից դուրս, փաստաբանն ի պատասխան ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել:
 
Նա նաև տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ կբողոքարկեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Հարությունյանին կալանավորելու մասին:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ