«Բարսելոնան» կարող է հրաժեշտ տալ ևս մեկ հարձակվողի
Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ, հարձակվող Մալկոմը երջանիկ չէ Կատալոնիայի մայրաքաղաքում և մտադիր է լքել թիմը: Բրազիլացուն ձեռք բերելուն դեմ չեն ինչպես իտալական, այնպես էլ անգլիական թիմերը:
Մասնավորապես DailyMail-ը հաղորդում է, որ Մալկոմի հետ կապված իրադարձություններին լրջորեն հետևում է Լոնդոնի «Տոտենհեմը» և պատրաստ է առաջիկա ձմռանը գնելու ֆուտբոլիստի տրանսֆերը մոտ 50 միլիոն եվրոյի դիմաց: Ավելի վաղ, իսպանական Sport պարբերականը հաղորդում էր, որ Մալկոմին ցանկանում է նաև իր շարքերում տեսնել «Ինտերը»:
Հիշեցնենք, որ Մալկոմն այս ամռանն է «Բորդոյից» տեղափոխվել «Բարսելոնա»՝ սկանդալային կերպով հրաժարվելով «Ռոմա» տեղափոխվելուց: Նոր մրցաշրջանում բրազիլացին «Բարսայի» կազմում մասնակցել է ընդամենը 2 հանդիպման: