23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե կա սպանության մտադրություն, քարով էլ կսպանեն. ՔԿ նախագահը՝ Յուվեցի Կարոյի եւ Կարամելի Հարութի մասին

Ավելին, քան հանրությունը գիտի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության եւ Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) հնարավոր ինքնասպանության մասին, հայտնի չէ առայժմ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Քննչկան կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

Հարցին, թե որքանով է արժանահավատ, որ Հարություն Ղարագյոզյանն ինքնասպան է եղել ՝ հաշվի առնելով, որ կրակոցից հետո ատրճանակը մնացել էր նրա ձեռքում եւ փեռքը նրբորեն դրված էր ոտքին, Գրիգորյանը պատասխանեց. «Որեւէ օրինաչափություն չկա, ամեն ինչ էլ կարող է լինել»:

«Նախնական վարկածը գույքային հարցերի հետ կապված վեճն է: Բնական է, որ անհամաձայնություն է եղել: Ականատես եղել է եւ նա հարցաքննվել է: Քրգործը մեկ օր է, որ քննում ենք: Ինչ կա, հանրությանը հայտնի է, քննությունը կզարգանա, առավել մանրամասն կհայտնենք:»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ պարգեւատրված զենքերով իրար են սպանում, իշխանությունը չի՞ պատրաստվում այդ խնդիրն ինչ-որ ձեւով կարգավորել, ՔԿ ղեկավարն ասաց. «Որեւէ անձ հենց այնպես չի պարգեւատրվում, բայց խնդիրը դա չի: Եթե կա հանցավոր մտադրություն, սպանության դիտավորություն, յուրաքանչյուր առարկայով էլ, քարով էլ կարելի է դա իրագործել: Այլ բան է, որ քննարկվի միջնորդագիր ներկայացնելու կարգը: Ինձ հայտնի չէ, որ հենց այնպես մեկը պարգեւատրվի զենքով: Մենք չենք որոշում՝ ում պարգեւատրել, ում ոչ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել նաեւ Երեւանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը, մահացել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ եւ ատրճանակ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Պարզվել է նաեւ, որ դեպքի վայրում հայտնաբերված «Պիետրո-Բերետտա» ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։ Վերջինս նշված ատրճանակով պարգեւատրվել է ՀՀ վարչապետի որոշումով՝ 2001 թվականի մարտի 22-ին։

Դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Զովունիում գտնվող շինություններից մեկում հայտնաբերվել է Հ․Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տվյալներով՝ Հ․ Ղարագյոզյանն ինքնասպանություն է գործել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ