05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սաշիկ Սարգսյանը դիմել է ՄԻՊ-ին

Ալեքսանդր Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին նախաքննության ընթացքում թույլ տված  խախտումները վերացնելու համար: 

Այս մասին  զրույցում ասել է Ալեքսանդր Սարգսյանի պաշտպանը: Հարցին, թե ինչ խախտումների մասին է խոսքը, Միհրան Պողոսյանն ասաց. «Նախաքննության ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ, ու անհամաչափ սահմանափակումներ են կիրառվում Ալեքսանդր Սարգսյանի և  ընտանիքի նկատմամբ: 

Դիմել եմ ՄԻՊ-ին՝ այդ խախտումներն ու անհամաչափ սահմանափակումները վերացնելու համար»: 

Նույն հարցի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմից Tert.am-ին հայտնեցին, որ  Ալեքսանդր Սարգսյանի փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ բարձրացնելով մի շարք հարցեր. «Օրենքով սահմանված կարգով՝ Մարդու իրավունքների պաշտպանը բողոքն ընդունել է քննարկման և բարձրացված հարցերի կապակցությամբ գրություն է հասցեագրել Գլխավոր դատախազություն»։

 

 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ