13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Նոր «պայթյուն» կլինի. Հայկական Ժամանակ

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը (Հարությունյան) մեղադրվում է իր նկարով այլ տվյալնե­րով անձնագիր կեղծելու մեջ: Տեղեկությունը թերթի զրույցում հաստատեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հորդորելով եւս երկու օր սպասել:

Հարցին, ճիշտ են այն տեղեկությունները, որ քրեական գործի շրջանակներում օրեր առաջ հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Վանեցյանը պատասխանել չցանկացավ՝ նշելով մի­այն հետեւյալը.

«Թող ավարտենք, այդ մասով մեր ավանդական տեսանյութերը տարածենք, կտեսնեք»: Տեղեկացանք, որ Կանեսկոյի գործի շրջանակում հար­ցաքննության են հրավիրվել անձնագրայինի մի շարք աշխատակիցներ, հարցաքննության է հրավիրվել նա­եւ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Վերջինս չպատասխանեց թերթի այն հարցին հարցաքննվե՞լ է, թե ոչ: Նա միայն ասաց, որ որեւէ անձի կեղծ անձնագիր չի տրամադրել եւ կեղծ անձնագրի տրամադրմանը չի օժանդակել: Նշենք, որ Արտյոմ Կանեւսկոյր ձերբակալվել է հունիսի 29-ին եւ երեք օր անց կալանավորվել: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ