16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Չեմ կարծում՝ ԼԳՏՊ համայնքին աջակցությունը, պոպուլարիզացիան բխում են ՀՀ ազգային ու պետական շահերից. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը դեմ չէ բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնի արվեստին և Հայաստան գալուն, սակայն դեմ է ԼԳԲՏ քարոզին: Այսօր  լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԼԳԲՏ հանրությանն օգնելու Էլթոն Ջոնի նախաձեռնության մասին խոսելով՝ նա մեջբերեց Վազգեն Սարգսյանի խոսքերը: «Եթե ամբողջ աշխարհը դառնա աղանդավորների և համոսեքսուալների իրավունքների պաշտպման, ես աղանդավորների և համոսեքսուալների իրավունքների պաշտպման լինել չեմ կարող: Սա է իմ պատասխան այդ քարոզին»,- ասաց նա:

Շարմազանովը շեշտեց՝ ինքն ազգային, պահպանողական կուսակցության ներկայացուցիչ է, այդ պահպանողականան գաղափարների կրող է: Նա գտնում է, որ ՀՀ այսօրվա սերունդը մեր պապերից խելացի չէ, որ արժեքային փոփոխություն անի: «Արժևորում է ավանդական արժեքները և մի բան եմ հասկանում, որ մենք մեր պապերից ավելի խելացի չենք, մենք պետք է ապրենք այն արժեքային համակարգով, որով ապրել են մեր պապերը: Չեմ կարծում, որ ԼԳՏՊ համայնքին աջակցությունը պոպուլարիզացիան բխում է ՀՀ ազգային ու պետական շահերից: Ես դեմ եմ»,- նշեց Շարմազանովը: ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ ինքը դեմ չէ սեռական այլ կողմնորոշում ունեցող անձանց, այլ դեմ է քարոզին: Նրա խոսքով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ սեռական կողմնորոշումից, իրավունք ունի ապրել ՀՀ-ում, ինչպես բոլորը: «Հո, ֆաշիստ չեմ, որ իրենց դեմ լինեմ»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ