Ե՞րբ է ձեռք բերվել պայմանավորվածությունը ՌԴ-ից Տոր ԶՀՀ ստանալու
Կառավարության հետ հարուցպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանն ասաց, որ լուրեր կան, որ Հայաստանին Ռուսաստանը մատակարարելու է Տոր հակաօդային պաշտպանության զենիթահրռիթային համակարգերը: Նա հարցրեց, թե երբ է ձեռք բերվել այս պայմանավորվածությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սոչի կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ընթացքում խոսել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտության մասին բոլոր ուղղություններով, այդ թվում և ռազմատեխնիկական համագործակցության, որը, հույս ունեն, որ գնալով առավել արդյունավետ կլինի: «Շատ լավ աշխատանքային մթնոլորտ է հաստատված Ռուսաստանի մեր գործընկերների հետ»,-ասաց նա:
Հակոբյանն արձագանքեց, որ Տոր համակարգն իսկապես կփոխի մեր հակաօդային պաշտպանությունը: Նա խնդրեց ասել, թե սա նոր պայմանավորվածություն է, թե նախորդ տարվա դեկտեմբերի պայանագրից է բխում: Փաշինյանը պատասխանեց, որ այս հարցերը նախկինում էլ Ազգային ժողովում բաց չեն քննարկվել: